Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և մեզ են փոխանցում տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին»,-կառավարության մուտքի դիմաց լրագրողների հարցին ի պատասխան ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Նրա հավաստիացմամբ՝ ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է միջազգային իրավապահ կառույցների և տարբեր այլ գործընկերների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ, որոնք ռազմագերիների խնդիրներով զբաղվելու հստակ մանդատ ունեն:
Պատասխանելով COP-29-ից առաջ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր ազատ արձակման մասին հարցին, Վահան Կոստանյանն ասաց, թե ԱԳՆ-ի առաջնահերթությունների թվում է բոլոր հայրենակիցների վերադարձի հարցը:
Փոխնախարարն անդրադարձավ նա և հայ-թուրքական հարաբերություններին և նշեց. «Հույս ունենք, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապ ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ:՝ կոստանյանն ասաց.
«Թուրքական կողմի գործընկերներին նաև մշտապես հայտնում ենք, որ այս գործողության իրականացումը դրականորեն կարող է անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա»: