Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Աշխարհում
16:09 07/11/2024
Աշխարհ

Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից

Հարավային Կարոլինայի հետազոտական կենտրոնից 40 լաբորատոր կապիկներ են փախել։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Ոստիկանությունը որոնում է կենդանիներին, տեղի բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:

Գազետա.ռու-ն գրում է, որ կենդանիները փախել են Alpha Genesis ընկերության գիտահետազոտական կենտրոնից, որն աշխատում է կապիկների հետ՝ իրականացնելու կլինիկական փորձարկումներ, ներառյալ ուղեղի խանգարումների բուժումը։

Placeholder