Ինչ պետք է իմանան 35-ն անց տղամարդը և 50-ն անց կինը. Սրտաբան
Աշխարհում
10:56 07/11/2024
Աշխարհ

Ինչ պետք է իմանան 35-ն անց տղամարդը և 50-ն անց կինը. Սրտաբան

Россия» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» թոք շոուում սրտաբան Յուրի Բելենկովը կարևոր խորհուրդներ է տվել անոթների ամրապնդման և երիտասարդությունը երկարացնելու համար։

Բժիշկը նշել է, որ հաճախ մարդու օրացուցային (ժամանակագրական) և կենսաբանական տարիքը չեն համընկնում։ Ինչ-որ մեկն ակտիվ է 80 տարեկանում, իսկ ինչ-որ մեկն արդեն 50 տարեկանում կորցնում է ակտիվությունը: Դա կախված է միայն արյանատար անոթների վիճակից:

Ցածր ակտիվությունը, ավելորդ քաշը, արյան բարձր ճնշումը, շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակը, վատ սովորություններն անոթների էլաստիկության նվազման պատճառ են հանդիսանում, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։

Անհրաժեշտ է համակարգային ազդել անոթների վրա։ Կօգնեն՝ առողջ սնվելը, ֆիզիկական վարժությունները և ծխելուց հրաժարվելը: Եվ ամենակարևորը՝ անհրաժեշտ է վերահսկել խոլեստերինը, գլյուկոզան, արյան ճնշումը։

«Սա պետք է իմանա 35 տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ, 50-52 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին։ Եթե դուք դա անեք, ձեր կենսաբանական տարիքը միշտ ավելի քիչ կլինի, քան ձեր օրացուցային տարիքը, քանի որ դուք կունենաք առողջ անոթներ»,- ասել է բժիշկը։

Placeholder