Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
Քաղաքական
21:13 08/11/2024
Աշխարհ

Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի

Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում Իսրայելի հետ պատերազմի ֆոնին միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն պաղեստինյան Գազայի հատվածի և Լիբանանի։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Եմենի «Ալ Մասիրան» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր ցույցից, որը ներգրավել է միլիոնավոր մարդկանց: Նրանք պարզել են պաղեստինյան և լիբանանյան հսկայական դրոշները և բղավել Իսրայելին և ԱՄՆ-ին մահ մաղթող կարգախոսներ։

Գազայի հատվածի և Լիբանանի աջակցության զանգվածային ցույցի կապակցությամբ հութիները հայտարարեցին իսրայելական Նեգև անապատում տեղակայված Նևաթիմ ռազմաբազայի վրա «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին։

Ավելի վաղ Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում չի փոխի իրենց քաղաքականությունը Գազայի հատվածի և Լիբանանի բնակչությանն աջակցելու հարցում քանի դեռ Իսրայելի ռազմական գործողությունները չեն դադարեցվել։

Placeholder
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի