Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Քաղաքական
19:14 08/11/2024
Տարածաշրջան

Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի

Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխաիլ Ռոթը։

«Վրաստանը և նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար: Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում գտնվող ազատ և ժողովրդավար Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք անհանգստացած ենք ընթացիկ իրադարձություններով»,- ընդգծել է Ռոթը։

Նրա խոսքով` նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լեհաստանից և Գերմանիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակությունը։

Placeholder
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի