Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»
Օրվա թեմա
09:58 08/11/2024
Հայաստան

Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» մրցել է Լոնդոնի «Չելսի»-ի հետ։ Անգլիական թիմը հաղթել է 8:0 հաշվով։

«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ։
Շնորհակալ ենք մեր երկրպագուներին՝ մեզ հավատալու և աջակցելու համար»,- նշված է «Նոա» ակումբի ֆեյսբուքյան էջում։

Հաջորդ տուրում «Նոան» Երևանում կհյուրընկալի իսլանդական «Վիկինգուրին»։ Խաղը կկայանա նոյեմբերի 28-ին։

Մրցաշարի շրջանակում կայացած 3 խաղերից հետո «Նոան» 3 միավորով 28-րդ տեղում է։

 

Placeholder