Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Աշխարհում
16:47 08/11/2024
Աշխարհ

Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր

Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին լրագրողների հետ զրույցում արքայազն Ուիլյամը պատմել է, թե ինչպես է ինքը հաղթահարել իրավիճակը, երբ և՛ կնոջ, և՛ հոր մոտ քաղցկեղ են ախտորոշել:

«Սարսափելի էր: Սա, հավանաբար, իմ կյանքի ամենադժվար տարին էր», - ասեկ է նա։

Բուքինգհեմյան պալատում փետրվարին պարզել էին, որ թագավորը քաղցկեղ ունի ու սկսել էին բուժումը։

Ընդամենը վեց շաբաթ անց հայտարարվեց, որ Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիա է անցնում քաղցկեղի ախտորոշումից հետո:

Հիմա արդեն թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը, իսկ Քեյթ Միդլթոնն ավարտել է քիմիաթերապիան:

«Ես այնքան հպարտ եմ իմ կնոջով, ես հպարտ եմ իմ հորով, որ կարողացան հաղթահերլ։ Բայց անձնական, ընտանեկան առումոբ դժվար տարի էր»,-նշել է արքայազնը։

Placeholder