Սրանք կրիտիկական թվեր են. Վերարտադրողական խնդիրների վերաբերյալ պրոֆեսորի ահազանգը
Առողջություն
14:14 09/11/2024
Հայաստան

Սրանք կրիտիկական թվեր են. Վերարտադրողական խնդիրների վերաբերյալ պրոֆեսորի ահազանգը

Մեր երկրում վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները լուրջ խնդիր են։ Ահազանգում  է ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը։

«Վերարտադրողական խնդիրների գենետիկա» միջազգային գիտաժողովում նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն,  ծնելիության մակարդակը մեր երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7,7%-ով, պտղաբերության մակարդակը կազմել է 1,7%; աճել է մահացած ծնունդների քանակը՝ 9,7%; անպտղության մակարդակը կազմել է 16,8%։

«Սրանք կրիտիկական թվեր են՝ համաձայն ԱՀԿ չափանիշների։ Սա լրջագույն խնդիր է մեր երկրում», - մտահոգություն է հայտնել պրոֆեսորը։

Placeholder
Սրանք կրիտիկական թվեր են. Վերարտադրողական խնդիրների վերաբերյալ պրոֆեսորի ահազանգը