Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն եվրատեսիլյան մեծ բեմում ունեցել է իր առաջին փորձը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հրապարակելով լուսանկարներ։
Մրցույթում Լեոն ներկայացնելու է «Cosmic friend» երգը, որում պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։
Երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան:
«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:






