Մեքսիկայի բարերից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել
Իրավունք
14:39 10/11/2024
Աշխարհ

Մեքսիկայի բարերից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել

Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք կրակ են բացել Մեքսիկայի համանուն նահանգի Կերետարո քաղաքի բարում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը և վիրավորվել յոթը։ Միջադեպի մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։

Կերետարոյի քաղաքային հասարակական անվտանգության վարչության ղեկավար Խուան Լուիս Օրտիզի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Չորս զինված տղամարդ մեքենայով բարձրացել են բարի շենք, ապա ներս մտել ու կրակ բացել մարդկանց վրա։

«Այս պահին հայտնի է, որ տասը մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել»,- ասել է Օրտիզը։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակվել է Կերետարոյի հանրային անվտանգության վարչության X սոցիալական ցանցում։

Օրտիզի խոսքով՝ մեքենան, որով, իբր, եղել են հարձակվողները, ավելի ուշ այրված է հայտնաբերվել Կերետարո նահանգի Էլ Մարկեսի մունիցիպալիտետում։ Ոստիկանությունը դեպքի հետաքննության շրջանակում բերման է ենթարկել նաև մեկ անձի:

Placeholder
Մեքսիկայի բարերից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել