Մեքսիկայում հայտնաբերվել է հնդկական տաճար՝ անդրշիրիմյան կյանք տանող դարպասներով
Աշխարհում
13:15 10/11/2024
Աշխարհ

Մեքսիկայում հայտնաբերվել է հնդկական տաճար՝ անդրշիրիմյան կյանք տանող դարպասներով

Մարդաբանության ազգային ինստիտուտի (NIA) հնագետները Մեքսիկայում մահացածների աշխարհի հնդկական «պորտալ» են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Փորձագետները ուշադրություն են հրավիրել Սան Պաբլո Ապոստոլ կաթոլիկ եկեղեցու տակ գտնվող հողի և հիմքի ուսումնասիրության արդյունքների վրա: Այնտեղ մասնագետները կարողացան հայտնաբերել մեծ տարածության վրա ձգվող դատարկություններ:

Ըստ հնագետների՝ դատարկությունների խորությունը կազմել է 30 մետր։

Հայտնագործությունը կատարվել է երկրի հարավում գտնվող Հին Միտլա քաղաքում։ Ըստ հնագետների՝ այստեղ ապրել են զապոտեկ հնդկացեղի ներկայացուցիչները։ Նրանք մարդկանց են զոհաբերել։ Այստեղ հնագետները հայտնաբերել են նաև երեխաների մնացորդներ։ Ենթադրվում է, որ Միտլայում ապրող մարդիկ պաշտում էին Արեգակն ու Լուսինը։ Քաղաքի հովանավորներն էին ստորգետնյա պալատների կառավարիչներ Կոկի Բեզելաոն և Քսոնաքսի Կեկույան։ Նրա անունը թարգմանվում է որպես «մահացածների տեղ»։ Ինքը՝ Միտլան, իբր ծառայում էր որպես մահացածների աշխարհի պորտալ:

Placeholder
Մեքսիկայում հայտնաբերվել է հնդկական տաճար՝ անդրշիրիմյան կյանք տանող դարպասներով