44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կլինեն կարևոր բացահայտումներ. Քոչարյան
Քաղաքական
13:27 11/11/2024
Հայաստան

44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կլինեն կարևոր բացահայտումներ. Քոչարյան

«44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը։ Դեկտեմբեր ամսին այն  փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ զեկույցը՝ իր հատորներով,  էջերով, որպես այդպիսին,  ավարտված է, բավականին հսկայածավալ աշխատանք է արվել։

Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն, նա պատասխանեց. «Իհարկե, առանց բացահայտման ո՞նց կարող է լինել։ Ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է։

Դեռ հստակ չէ, թե զեկույցի որ մասը կլինի գաղտնի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»։

Ա. Քոչարյանն ասաց, որ զեկույցի ներկայացման ժամկետի խախտում չի եղել. «Եթե խախտում լիներ, հիմա գիտե՞ք՝ ինչ տեղի կունենար մեր ընդդիմադիր դաշտում։ Չկա խախտում, որովհետև վերջապես առաջին անգամ բոլորն ընկալեցին, թե կանոնակարգ օրենքի պահանջը և Սահմանադրության պահանջը իրենից ի՞նչ են ներկայացնում, առաջին հերթին՝ որակական ցուցանիշ, նոր հետո՝ թվային ցուցանիշ»։

Նրա խոսքով, զեկույցից հետո հնարավոր է լինեն  քրեական գործեր. «Հիմա էլ հարուցված հազարավոր քրեական գործեր կան, այդ  թիվը կհնչեցնեմ լիագումար նիստերի դահլիճում»։

Placeholder
44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կլինեն կարևոր բացահայտումներ. Քոչարյան