Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
Քաղաքական
22:54 12/11/2024
Տարածաշրջան

Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC

BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին:

Ելույթ ունենալով հարևան Վրաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների բողոքի ժամանակ՝ նա Բաքվում COP29-ի բանակցությունների վայրի ընտրությունն անվանել է «առավել քան աբսուրդ»:

Բնապահպան ակտիվիստը երրորդ տարին անընդմեջ բաց է թողնում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը:

Guardian թերթին Գրետան նաև ասել է, որ COP-երը «ապացուցել են, որ դրանք օրինականացնում են էկոլոգիապես մաքուր աշխարհ և ապագա ապահովելու հարցում երկրների ձախողումները»:

Մինչ այդ Գրետան վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վրաստանից հետո ժամանելու է Հայաստան բնապահպան ակտիվիստների հետ բողոքի ակցիա կազմակերպելու համար;

Placeholder
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC