Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կենտրոնի թաղապետարանի չորս աշխատակից է ձերբակալվել, նրանց թվում պաշտոնյաներ կան. Մանրամասներ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի չորս աշխատակից։
Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին հայտնեց, որ ձերբակալվածների թվում կան նա պաշտոնատար անձինք։
«Նախաքննության շահերից էլնելեով այլ մանրամասներ չենք հրապարակում»,-ասաց Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Կան ձերբակալվածներ։
Panorama.am-ի տեղեկություններով ձերբակալված են առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն ու նրա տեղակալը։ Գործը վերաբերում է կաշառք վերցնելուն։
Լուսանկարը՝ համացանցից։