2025 թ.-ին շարունակվելու է պետական պարտքի ավելացումը մինչև 54.6% պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը.Մարտին Գալստյան
Տնտեսություն
13:04 12/11/2024
Հայաստան

2025 թ.-ին շարունակվելու է պետական պարտքի ավելացումը մինչև 54.6% պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը.Մարտին Գալստյան

«2025 թ.-ի բյուջեի ծրագրում նախանշված մակրոտնտեսական ցուցանիշներն արտացոլում են նախորդ տարիների տնտեսական բարձր աճի գործոնների ազդեցության աստիճանական չեզոքացումը և նախանշում երկարաժամկետ կայուն գործոնների վրա հիմնված տնտեսական աճի ձևավորումը»,-2025 թվականի պետական բյուջեի վերաբերյալԿԲ-ի եզրակացությունը ԱԺ-ում ներկայացրեց Մարտին Գալստյանը։

Նա հայտնեց, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականին կաճի ավելի մեծ չափով՝ 3.2 տոկոսային կետով և կհասնի 53 %-ի՝ ձևավորվելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 50 %-ից բարձր մակարդակում։

ԿԲ նախագահը նշեց, թե կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականին կկայունանա 54.6 %-ի շրջանակում։

«2025 թվականին պետական բյուջեի պակասուրդի և հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրենրից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի և ընդհանուր պարտքի աստիճանական բարձացումը»,-հայտնեց Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ պարտքը կառավարելի դարձնելու համար կարևոր է սեփական միջոցներով կապիտալ ծախսերի իրականացումը։

ԿԲ-ն, Մարտին Գալստյանի խոսքով, հաջորդ տարի էլ կշարունակի գնաճը կարգավորել և այն խարսխել։

 

Placeholder
2025 թ.-ին շարունակվելու է պետական պարտքի ավելացումը մինչև 54.6% պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը.Մարտին Գալստյան