Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մխիթարյանից հետո պատրա՞ստ ես ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը. հարց՝ Տիկնիզյանին
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո ազգային հավաքականի բոլոր խաղացողները պետք է ստանձնեն առաջատարի դերը։
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մխիթարյանը 2021 թվականից այլևս հանդես չի գալիս ազգային հավաքականում։
Հարցին՝ պատրա՞ստ է Մխիթարյանից հետո ստանձնել Հայաստանի հավաքականի առաջատարի դերը, Թիկնիզյանը պատասխանել է. «Խաղադաշտում բոլորը պետք է լինեն առաջատար: Եվ մենք ձգտում ենք դրան: Չի կարելի թիմում ինչ-որ կուռք ստեղծել: Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատու լինի իր դիրքի համար։ Մենք դրան հասնելու ճանապարհին ենք:
Թիմն իսկապես երիտասարդ է, ձևավորվում է, սերնդափոխություն կա։ Մեզ հաջողվել է շատ լավ հանդես գալ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։ Հիմա արդյունքները մի փոքր ավելի վատ են, բայց մենք թափ ենք հավաքում, և տա Աստված, որ խաղը միայն լավանա»։
Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։