«Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը
Օրվա մամուլ
08:31 12/11/2024
Հայաստան

«Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց. «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։

Այսինքն, ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի՝ արևմտամետ կուրսի որդեգրումը` Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ. «Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից են լինելու նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող ճնշումների մասին տեղեկությունների տարածումը»։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ այս հայտարարությունը Հայաստան է այցելել ՌԴ ԱՀԾ պաշտոնյաների պատվիրակություն և ներկայացրել իրենց տնօրինած ինֆորմացիան, թե որոշ կազմակերպություններ և իշխանության ներկայացուցիչներ ինչ գումարներ են ստանում Արևմուտքից` հակառուսական պրոպագանդայի համար։ Ակնարկել են, որ Հայաստանում էլ, Վրաստանի օրինակով, ընդունեն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը՝ արտերկրից ստացվող գումարների հոսքը կանխելու համար։ Եթե ոչ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը: Թե ինչպես, չմանրամասնեցին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը