Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան
Հասարակություն
11:25 14/11/2024
Հայաստան

Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ. Իրինա Ղափլանյան

«Հայաստանը շատ խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցությունների հանդեպ, արդեն 1.3 աստիճանի աճ ենք գրանցել ջերմաստիճանում, որն ամեն էկոհամակարգի վրա իր ազդեցությունն ունեցել է»,- Երևանում ընթացող «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովին ասաց կլիմայի փոփոխության փորձագետ Իրինա Ղափլանյանը։

Նա նշեց, որ 9 տոկոս նվազել է տեղումները, ինչն ազդեում է  տնտեսության բոլոր ոլորտների վրա։

Իրինա Ղափլանյանն ասաց, որ Հայաստանը տառապում է տնտեսությունից, որի հիմքում վառելիքային հանածոներն են։ 

«Շրջակա միջավայրի պահպանությունը մարդկային կյանքեր են պահպանում, արժանապատվություն, ապագա սերունդների կյանքեր։  Շրջակա միջավայրը, կենսոլորտը հանրային բարիք է, ամեն մարդու խնդիրն է այն պահպանել»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder