Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում
Մշակույթ
15:37 15/11/2024
Աշխարհ

Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում

«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ  հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է  հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռանը՝ Ջիվան Գասպարյանին։

Նա գաղտնիք է բացել, թե ինչպես է հրաժարվել դեղագործ դառնալու մտքից, ուսումից ու սկսել սովորել պապիկի հմտությունները։ Ջիվան կրտսերը պոդքասթի ընթացքում կատարել է այն ստեղծագործությունները, որոնք նվագել է պապիկի հետ։ Երաժիշտը ցույց է տվել, թե ինչքան իդեալական է դուդուկը տեղավորվում ջազային երաժշտության աշխարհում։ Նա նաև մի քանի հայկական գործեր է կատարել։

Իմանալով, որ Ջիվան կրտսերի դուդուկն պապիկի ձեռքի աշխատանքն է,  Դիբրովն ասել է.
«Ի վերջո, քեռի Ջիվանը նաև դուդուկների պատրաստման մեծ վարպետ էր։ Նա ամբողջ աշխարհին հայտնի դարձրեց ծիրանափողը. դուրս է բերել գերեզմանոցից՝ Մեծ թատրոնի դահլիճ, տարել է կոնսերվատորիա, մարզադաշտեր, մեծ կինո, Հոլիվուդ»։

Placeholder