ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Քաղաքական
18:28 15/11/2024
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում

Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ Թուրքիայի անվտանգության, անկախության, ինքնիշխանության և աշխարհի խաղաղության համար Թուրքիան պիտի դուրս գա ՆԱՏՕ-ից։

Ստորագրահավքին մասնակցել են գիտնականներ, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ մասնավորապես գրողներ, բանաստեղծներ, նկարիչներ և դերասաններ։

Նախաձեռնության կազմակերպիչները նշել են, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու ստորագրահավքի արդյունքները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):

Հիշեցենք, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինք ՆԱՏՕ-ի անդամակցել է 1952-ին։

Placeholder
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում