Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
Մշակույթ
14:18 16/11/2024
Հայաստան

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ, թանգարանն իր ժամանակավոր գործունեությունը ծավալելում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում։ Panorama.am-ի հետ զրույցում Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը  ասաց, որ այս տեղափոխության պատճառով այցելուները քչացել են։

Նա նաև նշեց, որ տպագրության են հանձնել Նվարդ Թումանյանի Բ հատորը, ներառված են հիմնականում գործնական բնույթի նամակները։ Լուսինե Ղարախանյանի խոսքով, Թումանյանի զավակներից գրողի մասին ամենաշատը փոխանցել է հենց Նվարդ Թումանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Գրականության ինստիտոտի հետ ընթանում են Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորի կազմման աշխատանքները։

«Թումանյանը համամարդկային է, և մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք։ Մեզ թվում է՝ Թումանյանի ողջ կյանքը, ստեղծագործությունները ուսումնասիրված են, բացահայտված են, բայց ամեն օր նորովի ենք բացահայտում»,- ասաց Լ. Ղարախանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն