Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մշակույթ
21:26 16/11/2024
Հայաստան

Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը

Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով:

Լեոն հանդես եկավ 4-րդ համարի ներքո:  Քվեարկությունը կվերսկսի բոլոր ելույթներից հետո։ 

Մրցույթի արդյունքները կորոշվի հեռուստադիտողի և ժյուրին քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթում է այն երգը, որը հավաքել է առավելագույն միավորները

Լեոն իր «Cosmic friend» երգով պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։

Երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան:

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվում է «Ծաղկենք» խորագրով:

Placeholder
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը