Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
Քաղաքական
18:29 16/11/2024
Հայաստան

Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան

«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ ուկրաինական կոնֆլիկտի շուրջ,  բացի դրանից՝ ԱՄՆ կառավարությունը սկսի գործել ավելի ագրեսիվ Իրանի դեմ»,-ամերիկացի տնտեսագետ, ակադեմիկոս, հանրային քաղաքականության վերլուծաբան, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հանրային դասախոսության մեկնարկից առաջ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա, դա մեզ համար անվտանգային տեսանկյունից լինելու է ամենամեծ, ամենածանր մարտահրավերը։

Նա հույս հայտնեց, որ  այդպես չի լինի, որովհետև մինչ այս պահը Թրամփն իրեն դիրքավորել է որպես «peacemaker»։

«Թրամփը փորձելու է աշխարհին ցույց տալ, որ ինքը նաև խաղաղություն կարող է հաստատել։ Նա շատ անարդար է համարում, որ իր վարչակազմի օրոք բանակցությունների արդյունքում Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև խաղաղության պայմանագրեր կնքվեցին, բայց, ցավոք սիրտ, Նոբելյան մրցանակի չարժանացավ և պատմության կողմից չի հիշվելու որպես մարդ, որը կարծես անլուծելի խնդիրներ է լուծել։
Հիմա եթե ինքն այս նույն քաղաքական գիծը շարունակի և փորձի իրեն դիրքավորել որպես խաղաղասեր, սա, իհարկե, այլ պատմություն է»,- ասաց Ս.Սարգսյանը։

Placeholder
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան