«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի
Օրվա մամուլ
09:22 16/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը:

Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։

Տարակուսելի է նաև այն փաստը, որ հարցի պատասխանող, ՔՊ կուսակցության պաշտոնատար անձ լիազորված Արուսյակ Մանավազյանը նույնիսկ չի մասնակցել ԿԿՀ հանձնաժողովի սույն գործի քննությանը: Նա առաջարկել է նիստն անցկացնել առանց իր ներկայության։

Արդյունքում՝ հանձնաժողովը արձանագրել է իշխող կուսակցության կողմից ՀՀ սահմանադրության, մի շարք օրենքների խախտման փաստը իսկ ԱԺ ՔՊ պատգամավոր Մանավազյանին էլ ենթարկել է վարչական տույժի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի