Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Քաղաքական
18:25 18/11/2024
Տարածաշրջան

Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը  թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։

Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

 

Placeholder
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք