Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Քաղաքական
10:19 19/11/2024
Տարածաշրջան

Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց

Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։ Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ի երեկոյան սկսված և ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո։

Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին կքննարկի Բժանիայի հայտարարությունը, և համաձայնագրի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնում փոխնախագահ Բադրա Գյունբան։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը։
 

Placeholder