Լիբանանը և «Հըզբոլլահը»  համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Քաղաքական
09:47 19/11/2024
Աշխարհ

Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին

Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած նախագծին՝ բովանդակության վերաբերյալ որոշ դիտարկումներ անելով։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Լիբանանի խորհրդարանի նախագահի օգնական Ալի Հասան Խալիլը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի Լիբանանն իր գրավոր պատասխանն է ուղարկել Բեյրութում Ամերիկայի դեսպան Լիզա Ջոնսոնին։ Պաշտոնյան նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելից՝ հրադադարի հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերն անվանելով ամենալուրջը։

Մեկնաբանությունները դրական են ներկայացվել, ընդգծել է Խալիլը։ Մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, հանրապետական իշխանություններն այժմ համաձայնագրի մանրամասները կքննարկեն ԱՄՆ էմիսար Ամոս Հոքսթինի հետ, ով շուտով կայցելի Բեյրութ։
 

Placeholder