Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Հասարակություն
14:10 19/11/2024
Հայաստան

Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Պատճառը, ըստ Փաշինյանի, համակարգային է, որի մասին խոսել է կառավարության վերջին նիստում։

Panorama.am-ի հետ զրուցած  քաղաքացիներն այն կարծիքին չեն, որ փոփոխությունները կարող են իրավիճակ փոխել այդ ոլորտներում։

«Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգը փորձում է բարձրացնել։ Մանկապարտեզի երեխային էլ պարզ է, որ ամեն ինչ տանուլ է տվել, միայն ստախոսությամբ, աչքերին թոզ չփելով հարց չի լուծվի։

Խորքային փոփոխություններ են պետք»,- պաշտոնանակությունների մասին ասաց քաղաքացիներից մեկը։ 

Մեկ ուրիշի կարծիքով, պետք էին այդ փոփոխությունները և ոչ միայն այդ ոլորտներում։

«Անիմաստ գործողություններ են։ Ոմանց համար միգուցե  իմաստ ունեցող։ Զբաղեցնում են և դաշտը, և բնակչությանը։ Չեմ ասում ժողովրդին, որովհետև ժողովրիդ ինչ-որ հատված գոնե չի տրվում այդ ամեն ինչին»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder