Չորս հայ ըմբիշ դուրս է եկել Բանակայինների 37-րդ ԱԱ եզրափակիչ
Սպորտ
17:59 20/11/2024
Հայաստան

Չորս հայ ըմբիշ դուրս է եկել Բանակայինների 37-րդ ԱԱ եզրափակիչ

Երևանում ընթացող Բանակայինների 37-րդ ԱԱ-ում եզրափակիչ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 67 կգ Գասպար Տերտերյանը, ազատ ոճայիններ 61 Սարգիս Բեգոյանը և 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Եզրափակիչ գոտեմարտերը կմեկնարկեն 18:00-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-22 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի Աշխարհի 37-րդ առաջնությունը։

Placeholder
Չորս հայ ըմբիշ դուրս է եկել Բանակայինների 37-րդ ԱԱ եզրափակիչ