«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները  Շուշիի մշակութային արժեքները պատկերում են գոբելենային ստեղծագործություններում
Մշակույթ
16:29 20/11/2024
Հայաստան

«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները Շուշիի մշակութային արժեքները պատկերում են գոբելենային ստեղծագործություններում

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի գոբելենի խմբակն այս ամիս կենտրոնացել է Արցախի ճարտարապետության հարուստ ժառանգության ուսումնասիրության վրա՝ այն արտացոլելով աշխատանքներում։

«Մեր ուշադրության կենտրոնում Շուշի քաղաքի խորհրդանշական կառույցներն են ու մշակութային արժեքները, որոնք խմբակի անդամները մեծ ոգևորությամբ պատկերում են գոբելենային ստեղծագործություններում:

Աշխատանքներում ընդգրկված են Շուշիի պատմական եկեղեցիները, որոնք առանձնանում են իրենց հոգևոր և մշակութային նշանակությամբ, ինչպես նաև քաղաքի ավանդական տները՝ իրենց ազգային ճարտարապետական յուրահատկություններով։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև փողոցներին, քաղաքային դարպասներին և այլ խորհրդանշական կառույցներին, որոնք մեր ստեղծագործություններին հաղորդում են պատմական խորություն ու մշակութային արժեք:

Այս թեմայով աշխատելը ոչ միայն օգնում է խմբակի անդամներին կատարելագործել իրենց հմտությունները, այլև հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչելու, վերապրելու և գնահատելու Արցախի հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունը»,- գրված է Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ֆեյսբուքյան էջում։

 

Placeholder
«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները Շուշիի մշակութային արժեքները պատկերում են գոբելենային ստեղծագործություններում