Սուրեն Աղաջանյանը նվաճեց  ոսկե, իսկ Հրաչյա Պողոսյանը ՝ բրոնզե մեդալ
Սպորտ
19:57 20/11/2024
Հայաստան

Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե, իսկ Հրաչյա Պողոսյանը ՝ բրոնզե մեդալ

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ 63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։

Նշենք, որ Հայաստանում ընթացքում է ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը։

 

Placeholder
Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե, իսկ Հրաչյա Պողոսյանը ՝ բրոնզե մեդալ