Ռազմիկ Հակոբյանի հեռահար հարվածն ու դուբլը․ Ուրարտուն տանը զիջում է Շիրակին՝ 1:2
Սպորտ
19:12 20/11/2024
Հայաստան

Ռազմիկ Հակոբյանի հեռահար հարվածն ու դուբլը․ Ուրարտուն տանը զիջում է Շիրակին՝ 1:2

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ զիջեց Գյումրու «Շիրակին» 1:2 հաշվով։

Արմսպորտի փոխանցմամբ՝ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Ռազմիկ Հակոբյանը։ Վերջինս նախ աչքի է  ընկել հեռահար գեղեցիկ հարվածով, ինչպես նաև անվրեպ իրացրել նշանակված 11 մետրանոցը։

Խաղադաշտից հեռացվել է «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։

«Ուրարտուի» կազմում հաշվի տարբերությունը 79-րդ րոպեին կրճատել է Իվան Իգնատևը։

Placeholder
Ռազմիկ Հակոբյանի հեռահար հարվածն ու դուբլը․ Ուրարտուն տանը զիջում է Շիրակին՝ 1:2