3.7 մլրդ դրամ՝ 16 կմ ճանապարհի վերանորոգման և հիմնանորոգման համար
Տնտեսություն
14:54 21/11/2024
Հայաստան

3.7 մլրդ դրամ՝ 16 կմ ճանապարհի վերանորոգման և հիմնանորոգման համար

«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 1,6 կիլոմետրը, հանրապետական նշանակության՝ 8 կիլոմետրը, տեղական նշանակության ավտոճանապարհները՝ 6,4 կիլոմետր»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նաև հավելեց, որ նախատեսված է հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ և դրա համար
ՏԿԵ-ին հատկացված միջոցներից կկատարվի 2.8մլրդ դրամ վերաբաշխում և Կառավարության նաև կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 901 մլն դրամ։

Գումարները կուղղվեն նաև  տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանը, կառուցմանը և վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը, փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արդեն կատարված շինաշխատանքների՝ 5 %-ի վճարմանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն մեկ առ մեկ թվարկեց բոլոր փողոցները և օբյեկտները։
 

Placeholder