Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Տարածաշրջան
18:00 22/11/2024
Տարածաշրջան

Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը

Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է գրանցվել։ Այս վիրուսի պատճառով փակվել են Ազավրեթ, Չունչխա և Կուլիկամ գյուղերի մանկապարտեզները։ 

Ախալքալաքի մունիցիպալիտետում կոկսակի վիրուսն առաջին անգամ գրանցվել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Սկզբում վիրուսը գրանցվել է Ազավրեթ գյուղի մանկապարտեզում։

«Հնարավոր է Ազավրեթում վիրուսը բերվել է Ռուսաստանից, քանի որ այնտեղ այն շատ տարածված է: Տարածվում է, եթե երեխաները կպնում են միմյանց, խաղում են նույն խաղալիքներով: Ազավրեթում մոտ 15 երեխա հիվանդացել էր այս վիրուսով, հետո վարակվել են Չունչխայում։ Հիմա Կուլիկամում է փակ մանկապարտեզը»,- ասել է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Կոկսակի վիրուսներն ախտահարելով տարբեր օրգանները և համակարգերը՝ առաջացնում են մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ, այդ թվում՝ կոնյուկտիվիտ, «ձեռք-ոտք-բերան» հիվանդություն, շճային մենինգիտ, սրտամկանի, լյարդի  ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

Հիվանդություններն  ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ: 

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից.
. պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես նորածինների խնամքի ժամանակ,
. միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով,
. խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
. բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել,
. խուսափել պատահական վայրերում սնվելուց, չօգտագործել կասկածելի ջուր։

Placeholder
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը