Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
Քաղաքական
09:39 22/11/2024
Աշխարհ

Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի կիրառման մասին հայտարարությունից հետո հրապարակել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրի վրա հարձակման տեսանյութ։

«Սա այն է, ինչ ուզում էիք...Դե ինչ, սատանան ռանի, դուք այն ստացաք»,- այս գրառմամբ է Մեդվեդևն X սոցիալական ցանցում ուղեկցեց հարվածի տեսանյութի հրապարակումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը ուղերձով էր դիմել Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների կիրառումից հետո։ Նա հայտնել է նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի փորձարկման մասին,  և որ հարվածը հասցվել է Դնեպրոպետրովսկի արդյունաբերական համալիրին։

Placeholder
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը