Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
Քաղաքական
13:55 23/11/2024
Հայաստան

Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան

«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Նա նշեց, որ եթե վարվեր հավասարակշիռ քաղաքականություն, արևմտամետ քաղաքականություն, շատ ավելի կստանային և ՌԴ-ից, և Արևմուտքից, և Իրանից։

«Բայց քանի որ մենք չկարողացանք ճիշտ հաշվարկել, մեր դիվանագիտությունը ճիշտ տանել, մնացինք մեկուսացման մեջ։ Մենք հիմա աղերսողի, խնդրողի դեոում ենք, մենք չպետք է փչացնեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, լուրջ, առանց հեքիաթների, ռեալ ձևով հարաբերություններ հաստատինք Եվրոպայի, Իրանի հետ։ Դրա փոխարենք մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում»,- ասաց Ա.Խաչիկյանը։

Placeholder