Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Քաղաքական
20:30 24/11/2024
Տարածաշրջան

Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ

Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները թողել են իրենց ճամպրուկները։ Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge։

Կանայք եկել էին ճամպրուկներով՝ հայտարարելով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը հասցրել է զանգվածային արտագաղթի։

Նրանք ճամպրուկների կույտ են ձևավորել նստավայրի մուտքի մոտ՝ ոստիկանական կորդոնի դիմաց։
Թբիլիսի կենտրոնում կիրակի օրը մի քանի միջոցառումներ են տեղի ունենում ։

ՏՊՀ շենք են հասել մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Թբիլիսիում նաև Վրաստանի և Եվրամիության դրոշներով ավտոերթ է, բողոքի ակցիաներին միանալու կոչերով։
 

Placeholder
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ