Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Քաղաքական
16:32 25/11/2024
Աշխարհ

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Միջոցառումներին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության արդյունքների և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարների քննարկում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին։

Նախատեսվում է, որ Ղրղզստանի Հանրապետությունը կտեղեկացնի 2025 թվականին Կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթությունների մասին

Placeholder
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին