Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
Քաղաքական
11:21 25/11/2024
Տարածաշրջան

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։

Լրագրողը դեսպանի հետ զրույցում հիշեցրել է, որ  նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ապա հարցրել՝ արդյոք կազմակերպությունում աշխատանքը սառեցրած Հայաստանը որեւէ մասնակցություն կունենա՞ միջոցառմանը։ Որո՞նք են ՀԱՊԿ-ում երկրի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա։

Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել  է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովին, դրանից հետո  Երևանի դիրքորոշման փոփոխություն տեսնու՞մ եք, Հայաստանում ՌԴ դեսպանն ասել է.

«Շատ քիչ ժամանակ է անցել Կազանի գագաթնաժողովից հետո  BRICS-ի գործունեության հետ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման նոր ասպեկտները դատելու համար։ Մենք հասկանում ենք, որ մեր հայ ընկերներին ժամանակ է պետք միջպետական ​​այս ակումբի գործունեությանը մոտիկից ծանոթանալու համար։ Օբյեկտիվորեն, BRICS-ի ընտանիքում Հայաստանի կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանից բացի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, անկասկած, մեծացնում է այս հարթակի գրավչությունը Երևանի համար։ Դրան միանալու իրենց մտադրությունը հայտնել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա թույլ է տալիս ասել, որ ողջ Հարավային Կովկասը զգում է BRICS-ի գրավիտացիան»։։

Placeholder