Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Իրավունք
16:40 25/11/2024
Հայաստան

Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել

Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է հարուցվել։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։

Ըստ քննության տվյալների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և մարդկանց ֆիզիկական ոչնչացումը։ Խմբի ղեկավարման գործում նա ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց, յուրաքանչյուրն ունեցել  իր դերակատարումը։

Համայնքի հետ են կապվում  աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում պատվիրված սպանություններ։

Թաթուլյանն մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։

2023 թվականի սեպտեմբերին գործարարին պատկանոց տարածքներում իրականացվել են մի շարք խուզարկություններ, գործը կապված է հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների հասնող խարդախության հետ։

Placeholder
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել