Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
Քաղաքական
18:10 26/11/2024
Տարածաշրջան

Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ըստ նախարարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։ Ուստի արտգործնախարարությունն այդ հարցի վերաբերյալ շարունակում է բանակցություններ վարել։

Բայրաքթարը նաև մատնանշել է, որ տարեվերջին լրանում է ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև գազի առաքման համաձայանգրի ժամկետը և անդրադարձել է ՌԴ-ի կողմից Թուրքիային գազային հանգույց դարձնելու վերաբերյալ հայտարարությանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ բացառությամբ էներգետիկ ու սննդի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների ու հավելել, որ այդ քայլով իրենք չեն հասկանում Բայդենի վարչակարգի նպատակը։

Բայրաքթարի դիտարկմամբ՝ այդ էմարգոն դժվար է մեկ գիշերում վերացնել, բայց եթե Թուրքիայի համար բացառություն չարվի այդ հարցում, ապա կնշանակի, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ թե ՌԴ-ի, այլ Թուրքիայի դեմ։

Placeholder
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ