Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
Տարածաշրջան
21:28 26/11/2024
Տարածաշրջան

Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:     

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Placeholder
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում