Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
Իրավունք
15:19 26/11/2024
Հայաստան

Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ

«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ՍԴ նիստում ներկայացնում էր Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը։

«Ես չեմ հասկանում Ձեր՝ տերմինների տարընթերցումները։ Հենց հիմա Դուք ասացիք՝ սա բյուջետային վարկ է, այսինքն այդ գումարը նախատեսված է բյուջեով նախատեսված ծախսերը փակելու համար։ Ես նիստի սկզբից Ձեզ հենց այդ հարցն էի տալիս, ասացի՝ դա բյուջետայի՞ն է, օգտագործվելո՞ւ է ընթացիկ ծախսերը փակելու համար, Դուք ասացիք՝ ոչ։ Հիմա ասում եք, բյուջետային ծախս է»,-ասաց Հրայր Թովմասյանը։


Բացի այդ Թովմասյանը ի հատված ընթերցեց համաձայնագրից, որում հղում է արվում 4.01 բաժնում նկարագրված դեպքը, ապա փաստեց, համաձայնագիրը նման բաժին չունի։

«Ենթադրում եմ՝ թարգմանության խմբագրական խնդիր է եղել»,-ասաց Նանուշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ