Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
Աշխարհում
17:08 26/11/2024
Աշխարհ

Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել Ասիայի Չեմպիոնների լիգայի՝ քաթարական «Ալ-Ղարաֆայի» դեմ խաղում (3:1)։ 39-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլը 40-րդն էր ընթացիկ օրացուցային տարում:

Ըստ MessivsRonaldo-ի, հարձակվողն իր կարիերայում այս ցուցանիշին հասել է 13-րդ անգամ։

euro-football.ru-ի հաղորդմամբ, այսպիսով, Ռոնալդուն գերազանցել է Լիոնել Մեսսիին. արգենտինացին այս ցուցանիշը գրանցել է 12 անգամ։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
 

Placeholder
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով