«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
Օրվա մամուլ
08:47 26/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կգումարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ժրաջան» իշխանությունները, սակայն, որոշել են մինչև Ամանոր պարապուրդի չմատնվել և արտահերթ նիստեր կհրավիրեն. «Մեկ նիստը քիչ է, հավանաբար երկու արտահերթ կլինի»,- ասաց մեր ՔՊ-ական զրուցակիցը:

Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչև տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի