Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով
Աշխարհում
09:49 27/11/2024
Աշխարհ

Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ է վրդովվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքիից (3:3)։

Sport.ru-ն գրում է, որ հետխաղյա մամուլի ասուլիսում Գվարդիոլան լրագրողների առջև հայտնվել է վնասվածքներով. նրա քթին, գլխին քրծվածքներ են եղել։  Իսպանացի մարզիչը հանդիպման ամբողջ ընթացքում ձեռքերով բռնել էր գլուխը, իսկ այն բանից հետո, երբ իր թիմը բաց էր թողել հաղթանակը, ինքն իրեն թեթև վնասվածքներ է պատճառել։

Placeholder
Գվարդիոլան հետխաղյա ասուլիսին հայտնվել է վնասվածքներով