Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի աշխատակազմի X-ի միկրոբլոգում։
«Լեհաստանի նախագահը ԵՄ առաքելության դիտակետում հանդիպել է լեհ անձնակազմի հետ: Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մշտադիտարկում և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրված է X-ում։
Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Անջեյ Դուդան Պարույր Սևակում մասնակցել է պարեկության, որի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության լեհ անձնակազմի հետ, որը ստեղծված է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։