Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու իրենց մանդատներից, քանի որ ընտրությունները համարում են հակասահմանադրական։
apsny.ge-ն գրում է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվել են նոր խորհրդարանում իրենց մանդատներից, և նրանց գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն չեղարկվել է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընդդիմադիր «Հանուն փոփոխության», «Միասնություն-Ազգային շարժում» և «Հզոր Վրաստան» կոալիցիաների կուսակցական ցուցակում առաջադրված մնացած թեկնածուների գրանցումը։