Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Քաղաքական
21:28 28/11/2024
Աշխարհ

Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը։

«2024 թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին իսրայելական հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է զեկույցում։

Նրանք նշել են, որ Իսրայելը խախտել է Լիբանանի օդային տարածքի սահմանները և տարբեր տեսակի զինատեսակներով հարձակումներ է իրականացրել երկրի վրա։

Այս շաբաթ Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ձեռք են բերել հրադադարի համաձայնություն, որն ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին։
 

Placeholder
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ