Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Հույս ունենք տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ լիարժեք մասնակցությանը. գլխավոր քարտուղար
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը և հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը»,- Աստանայում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը:
Հիշեցնենք, որ Աստանայում անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին Հայաստանը չի մասնակցում:
Թասմագամբետովը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ինքնիշխան պետության իշխանությունների գործողություններն են, և ոչ մի կազմակերպություն չի կարող լիովին ազդել որոշման վրա։